Հենրիխ Մխիթարյանը բարեգործական այց է կատարել Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոն

Հենրիխ Մխիթարյանը բարեգործական այց է կատարել Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոն

PanARMENIAN.Net - Մարտի 23-ին Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը բարեգործական այց է կատարել պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն:

Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, որի բարձր հովանու ներքո էլ արդիականացվել է Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը:

Հենրիխ Մխիթարյանը մեկ առ մեկ անցել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր այն երեխաների հիվանդասենյակներով, որոնք գտնվում էին անկողնային վիճակում, զրուցել և լուսանկարվել նրանց հետ, ֆուտբոլային գնդակներ, մարզաշապիկներ և իր ինքնագրով նկարներ նվիրել նրանց, հայտնում է ՀՖՖ կայքը:

Այնուհետև Հենրիխ Մխիթարյանն այցելել է կենտրոնի խաղասրահ, որտեղ հավաքվել էին տասնյակ երեխաներ: Նա կլոր սեղանի շուրջ զրուցել, խաղացել և լուսանկարվել նրանցից յուրաքանչյուրի հետ, նրանց նույնպես հանձնել նվերներ, իսկ երեխաները Մխիթարյանին նվիրել են իրենց պատրաստած պաստառը և նրա համար կատարել իրենց իսկ մշակած երգը:

Մխիթարյանը հույս է հայտնել, որ իր այցով կկարողանա փոքրիկ ներդրում ունենալ երեխաների հոգեբանական վիճակի բարելավման և ապաքինման հարցում: «Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---