Եպիսկոպոս Մաշալյան. Աթեշյանը պետք է ընտրի եկեղեցու և պետության միջև

Եպիսկոպոս Մաշալյան. Աթեշյանը պետք է ընտրի  եկեղեցու և պետության միջև

PanARMENIAN.Net - Պոլսի պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետ և ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի փոխանորդ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը կարծում է, որ պատրիարքի ընտրությունների շուրջ առաջացած խնդիրը կլուծվի, երբ պետությունը ուսումնասիրի հարցը:

Նա հայտնել է, որ գործընթացի հետագա աշխատանքների համար կարելի է սպասել մինչև սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որը տեղի է ունենալու ապրիլի 16-ին, «Ակոս»-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Մաշալյանն անդրադարձել է ընտրությունների գործընթացին Ստամբուլի նահանգապետարանի միջամտությանը և ստեղծված իրավիճակում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կեցվածքին:

Վերջինս չնայած պարտվել էր տեղապահի ընտրություններում, բայց հրաժարվում է հեռանալ պաշտոնից՝ որպես արդարացում բերելով Ստամբուլի նահանգապետարանի գրությունը: Փոխնահանգապետը գրությամբ տեղեկացրել էր, որ պատրիարքի ընտրությունների անցկացումն իրավաբանորեն անհնար է:

Մաշալյանը նշել է, որ այսքանից հետո Աթեշյանը պետք է ընտրություն կատարի եկեղեցու և պետության միջև: Մաշալյանի խոսքով, Բեքչյանի՝ Գերմանիայից վերադարձից հետո պետությանը կնեկայացվի ստեղծված իրավիճակը.

«Միջամտությունը թյուրիամացության հետևանք էր և գրությունը գրված էր հապշտապ: Պետությունը, երբ մասնագետներին հանձնարարի գործընթացն ուսումնասիրել, իրավիճակը կբացահայտվի: Կբացատրենք, որ տեղապահի ընտրությունը եկեղեցու ընթացակարգի փուլերից է: Մենք էլ այս գործընթացի հետագա աշխատանքները կարող ենք հանրաքվեից հետո կատարել»:

Մաշալյանը նաև տեղեկացրել է, որ Պոլսի պատրիարքարանը տեղապահի ընտրությունների արդյունքների վերաբերյալ նամակներ է ուղարկել Էջմիածին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին:

Առաջին նամակում պատրիարքարանի ընդհանուր Ժողովի Դիվանի ատենապետ Եղիշե վարդապետ Ուչգունյանը կաթողիկոսին տեղեկացնում է մարտի 15-ին տեղի ունեցած տեղապահի ընտրությունների արդյունքները, համաձայն որի, տեղապահ է ընտրվել Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը:

Երկրորդ նամակի հեղինակը Մաշալյանն է: Նա գրել է, որ ընտրված տեղապահ Բեքչյանն այս անցումային շրջանում կաթողիկոսի աջակցության կարիքն ունի, որպեսզի կարողանա իր պարտականություններն իրականացնել:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---