Սահամանամերձ գյուղերի բնակիչների կոմունալները մասնակի կփոխհատուցվեն. 929 մլն դրամ է հատկացվել

Սահամանամերձ գյուղերի բնակիչների կոմունալները մասնակի կփոխհատուցվեն. 929 մլն դրամ է հատկացվել

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը 929 միլիոն դրամ է հատկացրել սահմանամերձ համայնքների բնակիչների գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի մասնակի փոխհատուցման նպատակով:

Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը կառավարության մարտի 23-ի նիստում նշել է, որ աջակցություն կստանան Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները, հայտնում է Aysor.am-ը:

Ամբողջությամբ փոխհատուցվում է նաև հակառակորդի կրակահերթերի թիրախում գտնվող բնակիչների հողի ու գույքի հարկը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---