ԵԱ, էլիտ-ռաունդ. ՀՀ Մ17 տարեկանների հավաքականը 1:10 հաշվով պարտվել է Գերմանիային

ԵԱ, էլիտ-ռաունդ. ՀՀ Մ17 տարեկանների հավաքականը 1:10 հաշվով պարտվել է Գերմանիային

PanARMENIAN.Net - Թուրքիայի Մանավգաթ քաղաում ավարտվել է Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016/2017 թթ. առաջնության էլիտ-ռաունդի առաջին խմբի առաջին տուրի հանդիպումը Գերմանիայի և Հայաստանի Մ-17 հավաքականների միջև: Գերմանիայի հավաքականը հաղթել է 10:1 հաշվով:

ՀՀ հավաքականից Գերմանիայի դարպասը նվաճել է Արմեն Հովհաննիսյանը. նա 30-րդ րոպեին հավասարեցրել էր հաշիվը: Հայաստանի հավաքականից 35-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել գերմանական «Քյոլնը» ներկայացնող Գերման Կուրբաշյանը:

Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես էր եկել հետևյալ կազմով՝

1. Էրիկ Մելիքսեթյան 3. Արտակ Ասատրյան 5. Կարեն Հովհաննիսյան 8. Արսեն Եղիազարյան (ա) 9. Արմեն Հովհաննիսյան 10. Ժիրայր Շաղոյան 14. Արսեն Սարգսյան 15. Գերման Կուրբաշյան 16. Ազատ Հարությունյան 17. Արամ Խամոյան 18. Էրիկ Ազիզյան

Մարտի 25-ին Հայաստանի Մ-17 հավաքականը կխաղա Թուրքիայի հետ, իսկ 28-ին՝ Ֆինլանդիայի:

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը՝ Արտակ Օսեյանի գլխավորությամբ, մեկնել էր Անթալիա 18 ֆուտբոլիստով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---