Ախալքալաքի մոտակայքում 5 բալանոց երկրաշարժ է գրանցվել

Ախալքալաքի մոտակայքում 5 բալանոց երկրաշարժ է գրանցվել

PanARMENIAN.Net - Մարտի 24-ին՝ տեղական ժամանակով ժամը 05:24-ին (Գրինվիչի ժամանակով` մարտի 24-ին 01:24-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը Ախալքալաքից 35 կմ դեպի հյուսիս-արևելք գրանցել է օջախի 5 կմ խորությամբ, 3.5 մագնիտուդով երկրաշարժ: Աշխարհագրական կոորդինատները՝ հյուսիսային լայնության 41.510 և արևելյան երկայնության 43.880:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, Վրաստանի տարածքում գրանցված երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---