Զինվորներ տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել. 2 վիրավոր կա

Զինվորներ տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել. 2 վիրավոր կա

PanARMENIAN.Net - Մարտի 23-ին Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին վթարի է ենթարկվել զինվորներ տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով երկու զինծառայող ստացել է լուրջ վնասվածքներ: PanARMENIAN.Net ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ զինվորներից մեկի վնասվածքները համեմատաբար թեթև են, և Վարդենիսի հիվանդանոցներից մեկում է բուժում ստանում:

«Մյուս զինվորի վիճակը ծանր է, տեղափոխել ենք Երևան: Դեռ ավելին չեմ կարող ասել»,- մանրամասնեց Հովհաննիսյանը:

ՀՀ ԱԻՆ հաղորդմամբ՝ մարտի 23-ին՝ ժամը 18:45 տեղեկություն է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ «Հարյուրի ձոր» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 38-րդ կմ-ին բախվել են «Ուրալ» մակնիշի 5537 ՊՆՇ (վարորդ՝ 1970 թ. ծնված Ա. Բ.) և Volksvagen Golf մակնիշի 35 RA 335 պետհամարանիշերով (վարորդ՝ 1989 թ. ծնված Դ. Ա.) ավտոմեքենաները, վերջինս գլորվել է ձորը (մոտ 60 մ), իսկ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան՝ կողաշրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Volksvagen Golf մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1970 թ. ծնված ԼՂՀ քաղաքացի Ռ. Գ.-ը, 1988 թ. ծնված Մ. Զ.-ը, ԼՂՀ քաղաքացի Դ. Ա.-ը և «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1994 թ. ծնված Հ. Գ.-ը, 1989 թ. ծնված Ա. Բ.-ը հոսպիտալացվել են Վարդենիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Մ. Զ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մնացածինը՝ կայուն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---