Հայ գեղասահորդները ԱԱ-ում կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար

Հայ գեղասահորդները ԱԱ-ում կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար

PanARMENIAN.Net - Մարտի 29-ից ապրիլի 2-ը Հելսինկիում կանցկացվի գեղասահքի աշխարհի առաջնությունը: Այն նաև 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ընտրական մրցաշար է:

Հայաստանը աշխարհի առաջնությունում ներկայացված է լինելու երեք մրցաձևում:

Մենասահքում հանդես կգան Սլավիկ Հայրապետյանը և Անաստասիա Գալուստյանը, իսկ պարային զույգերի մրցապայքարում՝ Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենակալ երկյակը:

«Օլիմպիական խաղերին մասնակցնելու համար մարզիկները պետք է ընդգրկվեն 20 ուժեղագույնների ցանկ, բարդ խնդիր է, բայց մենք կպայքարենք», - ասել է գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Փխենյան 2018-ին մասնակցելու երկրորդ և վերջին հնարավորությունը 2017-ի սեպտեմբերին Գերմանիայում կայանալիք ընտրական մրցաշարն է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---