Լոնդոնի ահաբեկչությունը 52-ամյա բրիտանացի է կատարել

Լոնդոնի ահաբեկչությունը 52-ամյա բրիտանացի է կատարել

PanARMENIAN.Net - Լոնդոնի ոստիկանությունը հրապարակել է մարտի 22-ին Լոնդոնի կենտրոնում ահաբեկչություն կատարողի անունը: Դա 52-ամյա բրիտանացի Հալիդ Մասուդն է: Նրա գրոհի հետևանքով 4 մարդ է զոհվել, այդ թվում մեկ ոստիկան: Ինքը Մասուդը սպանվել է ոստիկանների կողմից խորհրդարանի շենքի մոտ:

Ըստ Սքոթլենդ Յարդի, Հալիդ Մասուդը ծնվել է Լոնդոնից դեպի հարավ-արևելք գտնվող Քենթ կոմսությունում: Մանկության տարիներին նա կրում էր Ադրիան Էլմս անունը, իսկ վերջին շրջանում ապրել է Բիրմինհեմի շրջանում, հայտնում է BBC-ին:

Ըստ աղբյուրի, ավտոմեքենան, որի օգնությամբ կատարվել է հարձակումը, Մասուդը վարձակալել էր շաբաթվա սկզբին: Մասնագիտություն բաժնում նա նշում էր արել՝ ուսուցիչ, թեև երբեք չի աշխատել որպես ուսուցիչ անգլիական պետական դպրոցներում:

Մեքենան վարձակալելուց մեկ ժամ անց՝ Մասուդը զանգահարել է ընկերություն և հայտնել է, որ մեքենան նրան այլևս պետք չէ: Թե ինչ էր կատարվում դրանից հետո, պարզ չէ մինչև այն պահը, երբ նա հայտնվել է Վեսթմինսթերի կամրջին:

Սքոթլենդ Յարդում հայտարարել են, որ Մասուդի հանդեպ հետաքննություն չի անցկացվել, ահաբեկչական հարձակում գործելու նրա մտադրությունների մասին նախնական տվյալներ չեն եղել: Այնուամենայնիվ, նա հայտնի է եղել ոստիկանությանը՝ նա մի քանի դատապարտում է ունեցել ավազակային հարձակումների համար, այդ թվում ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու, զենք կրելու և հասարակական կարգը խախտելու համար:

Ահաբեկչության հետ կապված հանցագործությունների համար նա երբեք չի մեղադրվել:

Մարտի 22-ին ավտոմեքենան, որի ղեկին ահաբեկիչ էր նստած, վրաերթի է ենթարկել անցորդներին, այդ թվում 3 ոստիկանի: Պատահարը տեղի է ունեցել Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջին: Վարորդը լքել է մեքենան Բրիտանիայի խորհրդարանի շենքի մոտ, իսկ հետո դանակով հարձակվել է քաղաքացիական հագուստով ոստիկանների վրա և փորձել է ներթափանցել խորհրդարան: Իրավակարգի պաշտպանները ոչնչացրել են հարձակվողին: Ահաբեկչի ձեռքից 3 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ տուժել են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---