Նախագահ. Ահաբեկչությունն իրականում անհնար է կանխատեսել

Նախագահ. Ահաբեկչությունն իրականում անհնար է կանխատեսել

PanARMENIAN.Net - Ահաբեկչությունն այնպիսի չարիք է, որը կարող է հայտնվել ցանկացած վայրում: Նման տեսակետ է հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադառնալով Լոնդոնում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունը:

«Միշտ պետք է զգոն լինել: Պետք է անընդհատ միջոցներ ձեռնարկել: Ես հիանալի հասկանում եմ, որ և՛ Լոնդոնում, և՛ Փարիզում շատ միջոցներ են ծախսվում անվտանգության համար, բայց ահաբեկչությունն իրականում հանցագործություն է, որն անհնար է կանխատեսել: Մի բան է, երբ կա տեսանելի թշնամի: Մեկ այլ բան, երբ փախստականների անվան տակ Եվրոպա կարող են ներթափանցել մարդիկ, որոնք բոլորովին այլ խնդիր ունեն: Դրա դեմ շատ դժվար է պայքարել»,- ասել է Սարգսյանը:

Ավելի վաղ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ մարտի 22-ին Լոնդոնում տեղի ունեցած հարձակման և դրա հետևանքով անմեղ զոհերի ու վիրավորների կապակցությամբ:

Մարտի 22-ին ավտոմեքենան, որի ղեկին ահաբեկիչ էր նստած, վրաերթի է ենթարկել անցորդներին, այդ թվում 3 ոստիկանի: Պատահարը տեղի է ունեցել Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջին: Վարորդը լքել է մեքենան Բրիտանիայի խորհրդարանի շենքի մոտ, իսկ հետո դանակով հարձակվել է քաղաքացիական հագուստով ոստիկանների վրա և փորձել է ներթափանցել խորհրդարան: Իրավակարգի պաշտպանները ոչնչացրել են հարձակվողին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---