Փարիզի Armenian Europe Music Awards-ին կհնչի Կոմիտաս և Կաչչինի

Փարիզի Armenian Europe Music Awards-ին կհնչի Կոմիտաս և Կաչչինի

PanARMENIAN.Net - Փարիզում գտնվող ֆրանսիական հեղինակավոր «Զենիթ» համերգասրահում մարտի 26-ին տեղի կունենա Armenian Europe Music Awards Paris 2017 երաժշտական մրցանակաբաշխությունը:

Իրադարձության նախաձեռնողներն են Anna Karolina Production-ը, Chahbazian Groupe-ը, իսկ գեղարվեստական ղեկավարն ու նախագծի տնօրենը Արմեն Անդրյանն է:

Մրցանակաբաշխության ընթացքում ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) կատարելու է Կոմիտասի «Կռունկը» և Կաչչինիի «Ավե Մարիան»:

«Մրցանակաբաշխությանը կմասնակցեն նաև Հայաստանից ժամանած երաժիշտներ: Համերգը կհամախմբի Ֆրանսիայում և հարևան երկրներում ապրող բազմաթիվ հայերի, ինչպես նաև հայրենիքից ժամանած արտիստների»,- հայտնել է երգիչը:

Ադամ Բարրոն 2013 թ. ապրիլի 13-ին Երևանում կատարել է Ադոլֆ Հասսեի բարոկկո ժանրի «Լարինդա և Վանեսիո» կատակերգական օպերան: Վերջերս Բարրոյի միջազգային մրցանակների շարքին ավելացել են ևս երկուսը՝ Իտալիայի և Իսպանիայի հեղինակավոր մրցույթներից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---