Հարցում. 82.8%-ը կցանկանար, որ Կարապետյանը վարչապետ լինի նաև ԱԺ ընտրությունից հետո

Հարցում. 82.8%-ը կցանկանար, որ Կարապետյանը վարչապետ լինի նաև ԱԺ ընտրությունից հետո

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գործելաոճը հարցված քաղաքացիների 81%-ը դրական է գնահատել: Այս տվյալները հայտնել է Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով վերջին հարցման արդյունքները։

Հարցված քաղաքացիների 82.8%-ը կցանկանար, որ Կարապետյանը շարունակեր վարչապետի պաշտոնում աշխատել նաև ԱԺ ընտրություններից հետո:

Հարցումը կատարվել է քարոզարշավի 15 օրվա ընթացքում՝ ՀՀ-ում 1145 քաղաքացու շրջանում։

«Եթե առաջիկա կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրությունները, ապա համամասնական ընտրակարգով որ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին կքվեարկեիք» հարցին քաղաքացիների պատասխանները հետևյալ պատկեր ունեն.

«ՀՀԿ»` 29.4 տոկոս, «Ծառուկյան» դաշինք` 28.2 տոկոս, «Ելք» դաշինք` 6.1 տոկոս, «ՀՅԴ»` 4.8 տոկոս, «Ազատ դեմոկրատներ»` 4.4 տոկոս, «Հայկական վերածնունդ»՝ 3.4 տոկոս, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝ 2.9 տոկոս, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք` 2.5 տոկոս, «Կոմունիստական կուսակցություն»՝ 1.2 տոկոս, 9.5 տոկոսը հրաժարվել է պատասխանել, իսկ 7.6 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Gallup International Association-ի՝ մինչև քարոզարշավն իրականացված հարցման արդյունքների համաձայն, առաջին տեղում էր «Ծառուկյան» դաշինքը 26.4 տոկոսով, «ՀՀԿ»-ն` 22.8 տոկոս:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---