Ցուցարարների և ոստիկանության բախումներ են եղել Բուլղարիայի և Թուրքիայի սահմանին

Ցուցարարների և ոստիկանության բախումներ են եղել Բուլղարիայի և Թուրքիայի սահմանին

PanARMENIAN.Net - Մարտի 24-ին բախումներ են տեղի ունեցել բուլղարացի ցուցարարների և ոստիկանների հետ Թուրքիայի հետ սահմանային անցակետի մոտ:

Անցակետը ժամեր շարունակ արգելափակված է եղել: «Միացյալ հայրենասերներ» կոալիցիայի կողմնակիցները հերթական անգամ այս շաբաթ փակել են բուլղարա-թուրքական սահմանը՝ թույլ չտալու համար առաջիկա խորհրդարանական ընտրություններին այն քաղաքացիների մասնակցությունը, որոնք մշատպես ապրում են Թուրքիայում, սակայն ունեն Բուլղարիայի քաղաքացիություն և որոշել են այդ երկրում քվեարկել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

120 ոստիկան է փորձում վերահսկել իրավիճակն անցակետում: Իրավիճակի առնչությամբ Բուլղարիայի վարչապետ Օգնյան Գերջիկովը հատուկ ծառայությունների արտահերթ նիստ է հրավիրել, որտեղ որոշվել է, որ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները իրավունք ունեն անհրաժեշտ միջոցները ձեռնարկել ապաշրջափակելու համար սահմանային անցակետը:

Մարտի 26-ին տեղի կունենան Բուլղարիայի խորհրդարանի արտահերթ ընտրություններ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայում բնակվող Բուլղարիայի քաղաքացիների մի մասը գերադասում է քվեարկել Բուլղարիայի տարածքում, ոչ թե Թուրքիայում: Այդ նպատակով մի շարք քաղաքական կուսակցություններ տրասնպորտ են հատկացրել և արդեն մի քանի ավտոբուս Ստամբուլից հասել է Բուլղարիայի քաղաքներ:

Անցակետերի մոտ հավաքված բուլղարացիները հայտարարել են, որ չեն հեռանալու մինչև մարտի 26-ը՝ խոչընդոտելու համար Թուրքիայից ավտոբուսների հոսքին: Այդ նպատակով նրանք պատնեշներ են սարքել անվադողերից և շղթաներից: Ըստ ցուցարարների, նրանք տվյալներ ունեն, որ մինչև ընտրությունները նախատեսվում է ընտրողներով հազարավոր ավտոբուսների երթևեկություն Թուրքիայից:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բուլղարիայի կառավարությունը հետ է կանչել դեսպանին Թուրքիայից:Մարտի 7-ին Բուլղարիայի ԱԳՆ էր կանչվել Թուրքիայի դեսպան Սուլեյման Գյոկչեն, որին բողոք է հայտնվել Անկարայի գործողությունների վերաբերյալ:

Ընթերցեք նաև.Բուլղարիայի նախագահը հաստատել է՝ Թուրքիան միջամտում է նախընտրական գործընթացին

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---