Հետազոտություն. Շները հոտառությամբ զգում են կրծքագեղձի քաղցկեղը

Հետազոտություն. Շները հոտառությամբ զգում են կրծքագեղձի քաղցկեղը

PanARMENIAN.Net - Փարիզի Կյուրիի ինստիտուտի և այլ հետազոտական հաստատությունների գիտնականները սովորեցրել են շներին հոտառությամբ որոշել կրծքագեղձի քաղցկեղի առկայությունը: Ըստ Kdog նախագծի, հաջողվում է արդյունքի հասնել գրեթե 100 տոկոսում:

Ընդամենը 6 ամսվա վարժանքից հետո գերմանական հովվաշները սովորել են 100 տոկոս ճշգրտությամբ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը: Տեխնիկան պարզ է, միևնույն ժամանակ մատչելի նույնիսկ այն երկրներում, որտեղ դժվար է մամոգրաֆիա գտնել: Գիտնականները որպես հիմք ընդունել են այն ենթադրությունը, որ կրծքագեղձի հիվանդ բջիջն այլ հոտ ունի առողջ բջիջների համեմատ, իսկ դա նշանակում է, որ շները կկարողանան տարբերություններ գտնել, գրում է Vladtime-ը:

Մասնագետները վերցրել են 31 հիվանդի կրծքագեղձի վիրակապման համար օգտագործված վիրակապերն ու սովորեցրել են հովվաշներին տարբերել քաղցկեղով վնասված կրծքագեղձն առողջից: 6-ամսյա վարժանքից հետո շներին որոշել են փորձել և առաջարկել են նմուշներ գտնել մեկ այլ 31 հիվանդի մոտ:

Վիրակապերից յուրաքանչյուրը դրվել է մեծ կոնով տուփի մեջ, որպեսզի շունը կարողանա հոտոտել: Ընդհանուր առմամբ այդպիսի 4 տուփ կար՝ 3 առողջ կանանց վիրակապերով, մեկը՝ հիվանդ: Առաջին փուլում շները կարողացան 31-ից 28 դեպք հայտնաբերել՝ 90 տոկոսը, տուփերի մոտ արագ անցնելու դեպքում: Երկրորդ փուլումը արդյունքը 100-տոկոսանոց էր, քանի որ շներին թույլ էին տվել նստել տուփի մոտ և հոտոտել:

Հաջորդ քայլը կլինի կլինիկական հետազոտությունը մեծաքանակ հիվանդների մասնակցությամբ, սակայն առայժմ գիտնականների թիմը ֆինանսավորում է փնտրում: Այլ փորձագետներ աշխատում են քաղցկեղի տարբեր տեսակների տարբերակման վրա ըստ հոտի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---