Հետազոտություն. Շները հոտառությամբ զգում են կրծքագեղձի քաղցկեղը25 մարտի 2017 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Փարիզի Կյուրիի ինստիտուտի և այլ հետազոտական հաստատությունների գիտնականները սովորեցրել են շներին հոտառությամբ որոշել կրծքագեղձի քաղցկեղի առկայությունը: Ըստ Kdog նախագծի, հաջողվում է արդյունքի հասնել գրեթե 100 տոկոսում: Ընդամենը 6 ամսվա վարժանքից հետո գերմանական հովվաշները սովորել են 100 տոկոս ճշգրտությամբ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը: Տեխնիկան պարզ է, միևնույն ժամանակ մատչելի նույնիսկ այն երկրներում, որտեղ դժվար է մամոգրաֆիա գտնել: Գիտնականները որպես հիմք ընդունել են այն ենթադրությունը, որ կրծքագեղձի հիվանդ բջիջն այլ հոտ ունի առողջ բջիջների համեմատ, իսկ դա նշանակում է, որ շները կկարողանան տարբերություններ գտնել, գրում է Vladtime-ը: Մասնագետները վերցրել են 31 հիվանդի կրծքագեղձի վիրակապման համար օգտագործված վիրակապերն ու սովորեցրել են հովվաշներին տարբերել քաղցկեղով վնասված կրծքագեղձն առողջից: 6-ամսյա վարժանքից հետո շներին որոշել են փորձել և առաջարկել են նմուշներ գտնել մեկ այլ 31 հիվանդի մոտ: Վիրակապերից յուրաքանչյուրը դրվել է մեծ կոնով տուփի մեջ, որպեսզի շունը կարողանա հոտոտել: Ընդհանուր առմամբ այդպիսի 4 տուփ կար՝ 3 առողջ կանանց վիրակապերով, մեկը՝ հիվանդ: Առաջին փուլում շները կարողացան 31-ից 28 դեպք հայտնաբերել՝ 90 տոկոսը, տուփերի մոտ արագ անցնելու դեպքում: Երկրորդ փուլումը արդյունքը 100-տոկոսանոց էր, քանի որ շներին թույլ էին տվել նստել տուփի մոտ և հոտոտել: Հաջորդ քայլը կլինի կլինիկական հետազոտությունը մեծաքանակ հիվանդների մասնակցությամբ, սակայն առայժմ գիտնականների թիմը ֆինանսավորում է փնտրում: Այլ փորձագետներ աշխատում են քաղցկեղի տարբեր տեսակների տարբերակման վրա ըստ հոտի: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |