Էրդողանը՝ Եվրոպային. «Հանգիստ չեք ունենալու»

Էրդողանը՝ Եվրոպային. «Հանգիստ չեք ունենալու»

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կշարունակի եվրոպացիներին ֆաշիստներ անվանել, քանի դեռ վերջիններս նրան բռնապետ են կոչում: Այդ մասին Էրդողանը հայտարարել է մարտի 24-ին:

«Երբ ասում ես «նացիզմ», նրանք մտահոգվում են: Հանգիստ չեք ունենալու: Քանի դեռ դուք Էրդողանին բռնապետ եք անվանում, այնքան ժամանակ նա կասի և ֆաշիզմ, և նացիզմ»,-ասել է Էրդողանը Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Դենիզլի քաղաքում կայանալիք հանրահավաքում:

Բեռլինի և Անկարայի հարաբերությունները սրվել են Ստամբուլում թուրքական ծագումով գերմանացի լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալություևնից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, թե հանրաքվեից հետո Թուրքիան ամբողջությամբ կվերանայի կապերը ԵՄ հետ: Թուրքիան կշարունակի տնտեսական գործակցությունը Եվրամիության հետ, սակայն կվերանայի բոլոր քաղաքական ու վարչական կապերը:

Մարտի 22-ին Էրդողանը եվրոպացիների անվտանգությունը պայմանավորեց Անկարայի հարցում եվրոպական պետությունների քաղաքականությամբ: «Եթե այդպես շարունակվի, ոչ մի եվրոպացի, Արևմուտքի ոչ մի բնակիչ չի կարող անվտանգ ու հանգիստ զբոսնել ոչ մի երկրի փողոցներով»,-ասել է նա: Ընդ որում, Էրդողանը կոչ է արել եվրոպացիներին հարգել «ժողովրդավարությունը, մարդու ազատություններն ու իրավունքները»:

Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք հանրաքվեով անցում է նախատեսվում խորհրդարանականից նախագահական հանրապետության:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---