Ատոմակայանը սնուցող Սևջուր գետի ջրի աղտոտվածությունը 5-րդ աստիճանի է

Ատոմակայանը սնուցող Սևջուր գետի ջրի աղտոտվածությունը 5-րդ աստիճանի է

PanARMENIAN.Net - Հայկական ատոմային էլեկտրակայանը սնուցող Սևջուր գետի ջրի քիմիական որակը վատթարացել է: Այս մասին են ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալները:

2017-ի առաջին տվյալներով` Սևջուր գետի ջրի ամենաբարձր 5-րդ դասի աղտոտվածություն գրանցվել է Ռանչպար գյուղից ներքև ընկած հատվածում: Նույն ՊՈԱԿ-ի 2016-ի դեկտեմբեր ամսվա տվյալներով՝ Ռանչպարից ներքև գետի ջուրը գնահատվել էր «միջակ» որակի:

Ընդամենը 1 ամսվա ընթացքում գետի ջրի որակը կտրուկ վատացել է՝ 3-րդ դասից հասնելով 5-րդ՝ ամենավատ դասի, գրում է «Էկոլուրը»:

Ըստ ՊՈԱԿ-ի տեղեկանքի` գետի ջրի բացասական որակը 2017-ին պայմանավորված է եղել բորի և սուլֆատ իոնների պարունակությամբ:

Սևջուրը կամ Մեծամորն ունի 40 կիլոմետր երկարություն, ՀՀ մյուս գետերի համեմատությամբ ամենահաստատուն ռեժիմ ունեցող գետն է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---