Սերժ Թանկյանը Վեսթերոսի բալլադն է կատարել «Գահերի խաղը. Կենդանի համերգ» միջոցառման շրջանակում (վիդեո) 25 մարտի 2017 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը մարտի 23-ին մասնակցել է «Գահերի խաղը. Կենդանի համերգ» հատուկ միջոցառմանը Կալիֆորնիայի Ինգլվուդ նահանգում: Երգիչը հանդես է եկել The Rains Of Castamere երգով՝ Վեսթերոսի հորինած բալլադի կատարմամբ, իսկ նրա գլխավերևում պատկերներ էին ցուցադրվում Լանիսթերի մասնակցությամբ, հայտնում է Astartaview.ru-ն: Փետրվարին մեկնարկած տուրը, որն անցնելու է 28 քաղաքով, նվիրված է նվագախմբի և երգչախմբի կատարմամբ թեմատիկ երաժշտությանը 7 բեմի վրա, որոնք խորհրդանշում են Վեսթերոսի 7 թագավորությունը: Ելույթներն ուղեկցվում են «Գահերի խաղը» սերիալից կադրերի պրոեկցիայով: «Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |