Սերժ Թանկյանը Վեսթերոսի բալլադն է կատարել «Գահերի խաղը. Կենդանի համերգ» միջոցառման շրջանակում (վիդեո)

Սերժ Թանկյանը Վեսթերոսի բալլադն է կատարել «Գահերի խաղը. Կենդանի համերգ» միջոցառման շրջանակում

PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը մարտի 23-ին մասնակցել է «Գահերի խաղը. Կենդանի համերգ» հատուկ միջոցառմանը Կալիֆորնիայի Ինգլվուդ նահանգում:

Երգիչը հանդես է եկել The Rains Of Castamere երգով՝ Վեսթերոսի հորինած բալլադի կատարմամբ, իսկ նրա գլխավերևում պատկերներ էին ցուցադրվում Լանիսթերի մասնակցությամբ, հայտնում է Astartaview.ru-ն:

Փետրվարին մեկնարկած տուրը, որն անցնելու է 28 քաղաքով, նվիրված է նվագախմբի և երգչախմբի կատարմամբ թեմատիկ երաժշտությանը 7 բեմի վրա, որոնք խորհրդանշում են Վեսթերոսի 7 թագավորությունը: Ելույթներն ուղեկցվում են «Գահերի խաղը» սերիալից կադրերի պրոեկցիայով:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---