Ոսկի և բրոնզ՝ սամբոյի աշխարհի գավաթի Ա. Խառլամպիևի հուշամրցաշարից

Ոսկի և բրոնզ՝ սամբոյի աշխարհի գավաթի Ա. Խառլամպիևի հուշամրցաշարից

PanARMENIAN.Net - Մոսկվայում տեղի ունեցած Սամբոյի աշխարհի գավաթի Ա. Խառլամպիևի հուշամրցաշարում Հայաստանը ներկայացնող Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի մարզիկ, 57 կգ քաշային կարգի Տիգրան Կիրակոսյանը, հաղթելով բոլոր գոտեմարտերը, հասել է եզրափակիչ և նվաճել ոսկե մեդալ:

Նույն մրցաշարում 67 կգ քաշային ՀՀ մարզիկ Դավիթ Գրիգորյանը նվաճել է բրոնզե մեդալ, տեղեկացնում է ՀՀ սամբոյի ֆեդերացիան:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---