Պենտագոնը ստուգում է ԱՄՆ ավիահարվածների հետևանքով Մոսուլի 200 բնակչի մահվան լուրը

Պենտագոնը ստուգում է ԱՄՆ ավիահարվածների հետևանքով Մոսուլի 200 բնակչի մահվան լուրը

PanARMENIAN.Net - Պենտագոնը ստուգում է ԱՄՆ ավիահարվածի հետևանքով Մոսուլի 200 բնակչի մահվան լուրը: Հետազոտությունը վերաբերում է այն ավիահարվածներին, որոնք, ենթադրաբար, կարող էին հասցվել մարտի 17-23-ը: Այդ մասին հայտնել է կոալիցիայի գնդապետ Ջոզեֆ Սկրոկկան, գրում է Lenta.ru-ն The New York Times-ի վրա հղումով:

Ըստ իրաքցի գեներալ-մայոր Մաան Ալ Սաադիի, հատուկջոկատայինները չեն իմացել, որ խաղաղ բնակիչները տների նկուղներում են եղել: «Ռմբակոծությունից հետո մենք զարմացել էինք, որ զոհեր կան քաղաքացիական անձանց շրջանում: Կարծում եմ, դա ԻՊ գրոհայինների ծուղակն էր»,-ասել է նա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ խաղաղ բնակիչներն իրենց հերթին փորձում են լքել քաղաքը: Շատերը հայտնվում են խաչաձև կրակի տակ: Նրանք, ում հաջողվել է փախչել քաղաքից,պատմում են, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիան հարվածներ է հասցնում բնակելի տներին: Ամեն օր մարտական գործողությունների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվում: Մոսուլում ջրի և սննդամթերքի պակաս կա, իսկ օգնությունը հասցնելը մարտական գործողությունների գոտի գործնականում անհնար է:

Իրաքի բանակը Մոսուլի մոտ 40%-ն ազատագրել է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից: Այդ մասին մարտի 12-ին հայտնել է հրամանատարության ներկայացուցիչ գեներալ-լեյտենանտ Թալիբ Շահաթին:

Իրաքի բանակը շարունակում է հարձակումը Մոսուլի արևմտյան մասում: Քաղաքի ազատագրման գործողությունը սկսվել է 2016-ի հոկտեմբերին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ: Ահաբեկիչները կորցրել են շրջաններից շատերը Մոսուլի արևելքում, սակայն արևմտյան մասը Տիգրիսի մյուս ափին մնում է գրոհայինների հսկողության տակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---