spotlight.am. Քաղաքացիական ֆոտոլրագրության հարթակը բարձրաձայնում է մարզերի խնդիրները25 մարտի 2017 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Մարտի 25-ին` Սարգիս Մուրադյան ցուցասրահում բացվեց «spotlight.am | քաղաքացիական ֆոտոլրագրության անկախ հարթակ» եռօրյա ֆոտոցուցահանդեսը, որտեղ ցուցադրված են հարթակում գործարկումից ի վեր հրապարակված լավագույն 10 ֆոտոպատմությունը: Ֆոտոռեպորտաժները հարթակի օգտատերերը պատրաստել են Տավուշի, Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում: Ֆոտոցուցահանդեսը կգործի մինչև մարտի 27-ը՝ ներառյալ: spotlight.am-ը քաղաքացիական ֆոտոլրագրության հարթակ է, որը լուծում է մարզային իրադարձությունների լուսաբանման խնդիրը: Քանի որ Հայաստանում մեդիա դաշտը հիմնականում կենտրոնացած է մայրաքաղաքի վրա ու լուսաբանում է տեղի իրադարձությունները, լրագրողները հաճախակի չեն հասնում մարզեր, կամ ուշ են հասնում: Հաճախակի ԶԼՄ-ներն իրենք չեն կարողանում լրագրողներին մարզ ուղարկել, քանի որ մարդկային ռեսուրսի բացակայության մեծ խնդիր ունեն:
PAN-ը լուծել է մարզային իրադարձությունների լուսաբանման խնդիրը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ ստեղծելով spotlight.am-ը, որը բացի խնդիրը լուծելուց նաև կապում է ԶԼՄ-ներին մարզային իրադարձությունները լուսաբանողների հետ: Նախագիծը մեկնարկել էր Տավուշի ու Շիրակի մարզերից, լուսաբանողները հենց տեղացիներն են:
Գործակցելով հարթակի հետ, օգտատերերը քաղաքացիական ֆոտոլրագրությամբ են զբաղվում՝ բարձրաձայնելով խնդիրներն ու նպաստելով իրենց բնակավայրի մասին տեղեկատվության աճին: Հարթակի յուրաքանչյուր օգտատեր ֆոտոլրագրող է, որը լուսաբանում է իր մարզում/ քաղաքում/ գյուղում կատարվող իրադարձությունն ու լուսանկարներ հրապարակում՝ մանրամասն նկարագրելով, թե ինչ ու ինչպես է եղել, ԶԼՄ-ներն էլ, իրենց հերթին, հետևում են հարթակին, տեղեկանում այդ ամենի մասին ու օգտվում հրապարակումներից: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով Ադրբեջանում ևս մեկ լրագրող է ձերբակալվել Հոդվածն այն մասին էր, որ Ալիևը մասնակցում է օտարերկրյա դրամաշնորհների ապօրինի ստացմանը |