Թուրքիայի Գերմուշ գյուղի կիսավեր հայկական եկեղեցին վերանորոգման կարիք ունի

Թուրքիայի Գերմուշ գյուղի կիսավեր հայկական եկեղեցին վերանորոգման կարիք ունի

PanARMENIAN.Net - Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Գերմուշ գյուղի հայկական Սբ Աստվածածին եկեղեցին վերանորոգման կարիք ունի:

Այս մասին հայտնել է տարածաշրջանն ուսումնասիրող Մեհմեթ Գյուզելերը: Նա կարծում է, որ եկեղեցու վերանորոգումը մեծ ներդրում կունենա Ուրֆայում զբոսաշրջության զարգացման գործում, Urfanatik-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Նրա խոսքով, Գերմուշի եկեղեցին 19-րդ դարում կառուցել են հայ 7 եղբայրները: 1915-ից հետո, երբ գյուղում այլևս հայ չի մնացել, եկեղեցին լքվել է, դաձել կիսավեր: Գյուզելերը նշել է, որ բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս եկեղեցին տեսնելու:

«Եկեղեցին վերանորոգման կարիք ունի: Եթե վերանորոգվի, մեծ նպաստ կբերի Ուրֆայում զբոսաշրջության զարգացմանը: Ուզում ենք, որ եկեղեցին վերանորոգվի և վերաբացվի քրիստոնյաների ծեսերի համար»:

Գյուղի բնակիչներից Հյուսեյին Ասլանն էլ տեղեկացրել է, որ ժամանակին գյուղում 2 եկեղեցի է եղել: Մեկն ավերվել է, իսկ կանգուն մնացած եկեղեցին հայտնվել է գանձագողերի թիրախում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---