Հայաստանը հաղթեց Ղազախստանին Մխիթարյանի ու Օզբիլիզի գոլերի շնորհիվ26 մարտի 2017 - 22:15 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության եվրոպական որակավորման E խմբի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը հաղթեց Ղազախստանի ընտրանուն 2-0 հաշվով։ Հանդիպման առաջին խաղակեսը գոլազուրկ էր: Բեկումնային պահը 63-րդ րոպեին Ղազախստանի պաշտպան Սերգեյ Մալիի հեռացումն էր. Հենրիխ Մխիթարյանի դեմ խաղում խախտում կատարելուց հետո ղազախ ֆուտբոլիստը երկրորդ դեղինը ստացավ ու հեռացվեց դաշտից: 10 հոգով մնացած Ղազախստանի ընտրանին պաշտպանվեց ևս մոտ 10 րոպե. 73-րդ րոպեին Բարսեղյանի փոխանցումից հետո Մխիթարյանը բացեց խաղի հաշիվը, ևս 2 րոպե անց` 75-րդ րոպեին, Արաս Օզբիլիզը կրկնապատկեց այն: 5 հանդիպումից հետո Հայաստանը վաստակել է 6 միավոր: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է |