Հայաստանը հաղթեց Ղազախստանին Մխիթարյանի ու Օզբիլիզի գոլերի շնորհիվ

Հայաստանը հաղթեց Ղազախստանին Մխիթարյանի ու Օզբիլիզի գոլերի շնորհիվ

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության եվրոպական որակավորման E խմբի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը հաղթեց Ղազախստանի ընտրանուն 2-0 հաշվով։

Հանդիպման առաջին խաղակեսը գոլազուրկ էր: Բեկումնային պահը 63-րդ րոպեին Ղազախստանի պաշտպան Սերգեյ Մալիի հեռացումն էր. Հենրիխ Մխիթարյանի դեմ խաղում խախտում կատարելուց հետո ղազախ ֆուտբոլիստը երկրորդ դեղինը ստացավ ու հեռացվեց դաշտից:

10 հոգով մնացած Ղազախստանի ընտրանին պաշտպանվեց ևս մոտ 10 րոպե. 73-րդ րոպեին Բարսեղյանի փոխանցումից հետո Մխիթարյանը բացեց խաղի հաշիվը, ևս 2 րոպե անց` 75-րդ րոպեին, Արաս Օզբիլիզը կրկնապատկեց այն:

5 հանդիպումից հետո Հայաստանը վաստակել է 6 միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---