ՀՀ ազատ ոճի ըմբիշները մեկնել են Վլադիկավկազ27 մարտի 2017 - 10:04 AMT PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Վլադիկավկազ` ուսումնամարզական հավաքի: Ըմբիշները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը, հաղորդում է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն: Թիմի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը հավաքին հրավիրել է 11 մարզիկի: «Հավաքին հրավիրել եմ առաջին համարներին և ծանր քաշային կարգերի երկրորդ համարներին: Թիմի կազմում է նաև Լևան Բերիանիձեն: Առայժմ նա քաշի խնդիր ունի, բայց փորձում ենք լուծել այդ հարցը: Փորձեցի Դավիթ Սաֆարյանի հետ կապ հաստատել, բայց չստացվեց: Վերջիվերջո աշխարհի չեմպիոն է, կցանկանայի իմանալ` ինչ ծրագրեր ունի»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչը: Հավաքականը կվերադառնա ապրիլի 9-ին: Ուսումնամարզական հավաքին կմասնակցեն` Գարիկ Բարսեղյանը (57 կգ քաշային կարգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը և Վարուժան Կոջոյանը (երկուսն էլ` 74 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ), Շամիր Աթյանն ու Գեորգի Կետոևը (երկուսն էլ` 97 կգ) , Լևան Բերիանիձեն և Անդրանիկ Գալստյանը (երկուսն էլ` 125 կգ): Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |