Razm.Info-ի իսկական էջը ֆեյսբուքում՝ facebook.com/razm.info. Մյուսն ադրբեջանական է և կեղծ

Razm.Info-ի իսկական  էջը ֆեյսբուքում՝ facebook.com/razm.info. Մյուսն ադրբեջանական է և կեղծ

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով, որ ադրբեջանցիները գովազդում են իրենց կողմից Ֆեյսբուքում ստեղծված Razm.info կեղծ էջը և հազարարավոր «լայք» գնահատականներ հավաքում հենց հայերից, Razm.info իրական կայքը կրկին զգուշացնում է. Razm.Info-ի իսկական էջի հասցեն facebook.com/razm.info է (կրճատ՝ fb.com/razm.info)։

Եթե այդ «razm.info»-ից առաջ կամ հետո կետ կամ գծիկ է դրած և ուրիշ տառեր կամ բառեր են ավելանում, ուրեմն կեղծ էջ է:

«Եթե տեսնում եք, որ ձեր ընկերները լայքել են կեղծ էջերն, իրենց էլ զգուշացրեք, որպեսզի unlike անեն։ Ապրիլյան պատերազմի մեկ տարին է մոտենում, համոզված ենք, որ փորձելու են մեր անունից ինչ-որ կեղծ տեղեկություններ տարածել այդ էջով։

Հ.Գ. պետք չի տարածել կեղծ էջի հղումը (լինկը)՝ ասելով, թե. «այս էջը կեղծ է, մի լայքեք»։ Մարդիկ հաճախ շփոթված հենց սխալն են լայքում, առանց տարբերությունը հասկանալու։ Ընդհանրապես, հղում տարածելն ավելացնում է այդ էջի «կշիռը» Ֆեյսբուքի համար, այսինքն հղումը տարածելով՝ օգուտ եք տալիս այդ էջին», - պարզաբանում է Razm.info-ն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---