Թուրքիան պատրաստ է ընդունել ռուսներին ներքին անձնագրերով

Թուրքիան պատրաստ է ընդունել ռուսներին ներքին անձնագրերով

PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր է առարկայական քննարկում սկսել ՌԴ հետ անձը հաստատող ներքին հավաստագրերով ռուսաստանցիներին ընդունելու մասին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում ապրող ՌԴ քաղաքացիների հետ հանդիպմանը:

«Դեռ մինչև տխուր իրադարձությունները (ռուսական Սու-24-ի խոցումը) բանակցություններ են անցկացվել այդ թեմայի շուրջ: Այժմ, երբ մեր հարաբերությունները կարգավորվել են, մենք կարող ենք շարունակել այդ բանակցությունները», -ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Չավուշօղլուն նշել է, որ շուտով «կսկսվի հարցի քննարկումը՝ Թուրքիայում ներքին անձնագրերորվ ռուսաստանցիներին ընդունելու մասին»:

Նախարարը հավելել է նաև, որ «օդանավակայաններում սարքեր են տեղադրվում այդպիսի փաստաթղթերի ստուգման համար»:

Թուրքիան աշխատում է հարևան երկրների հետ սահմանի հատման առավելագույնս պարզեցված ռեժիմներ սահմանել: Մասնավորապես, Վրաստանի քաղաքացիները կարող են Թուրքիա այցելել ներքին անձնագրերով, իսկ մարտի կեսին նմանատիպ համաձայնագիր է կնքվել ԱՆկարայի և Կիևի միջև:

Հայաստանը թույլատրել է ռուսաստանցիների մուտքը երկիր առանց արտասահմանյան անձնագրի 2017-ի սկզբին: Որոշումն ուժի մեջ է մտել 2017-ի փետրվարի 23-ին: ՀՀ ներքին անձնագրերով կարող են մուտք գործել միայն այն ռուսաստանցիները, որոնք ժամանում են Հայաստան օդանավակայններով: Մեկ ասմում ներքին անձնագրով ՌԴ-ից ՀՀ է ժամանել 3091 մարդ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---