Մարմնամարզության մարզիչը՝ Դոհայում մրցումների մասին. Արդյունքները սպասվածից բարձր են

Մարմնամարզության մարզիչը՝ Դոհայում մրցումների մասին. Արդյունքները սպասվածից բարձր են

PanARMENIAN.Net - ՀՀ մարմնամարզիկները Դոհայում անցկացված մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլից վերադարձել են Հայաստան: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է մարզիկների գրանցած արդյունքներից՝ համարելով դրանք սպասվածից բարձր:

Քաթարի մայրաքաղաքում նրանք մասնակցեցին աշխարհի գավաթի խաղարկության փուլին և նվաճեցին մեկական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ:

«Ես նախընտրում եմ քիչ խոսել և շատ անել: Մեծ անակնկալ էր, որ նժույգ թափերում Արթուր Դավթյանը մեդալ նվաճեց, իսկ ազատ վարժությունում 4-րդ տեղը զբաղեցրեց: Առաջիկայում` Եվրոպայի առաջնությանը, նա պետք է հանդես գա բոլոր գործիքների վրա, այդ պատճառով էլ այս մրցաշարում փորձեցինք նրա ուժերը: Դավթյանը շատ ուժեղ է հենացատկում, և արդյունքը սպասելի էր: Սակայն չէինք պատկերացնում, որ մյուս վարժությունում ևս նա եզրափակիչ կանցնի:

Արթուր Թովմասյանը մեկ տարի բաց էր թողել վնասվածքի պատճառով: Այս մրցման ժամանակ ամենալավ կատարումը ցույց տվեց: Շատ գոհ եմ, որ վերականգնվելուց հետո նման արդյունք գրանցեց»,- ասել է Սերոբյանը:

Նա հավելել է, որ մեդալներ ակնկալում էին նաև Վահագն Դավթյանից և Հարություն Մերդինյանից.

«Դավթյանը միավորների շատ քիչ տարբերությամբ 4-րդ տեղը զբաղեցրեց, իսկ Մերդինյանի մոտ վնասվածքը զգացնել տվեց: Հարությունը նախադաստակի կոտրվածք ուներ, հետո մարզվեց մեկ ամիս: Բայց այդ բարդ վարժության համար շատ ժամանակ է հարկավոր:

Տղաները սպասվածից ավելի բարձր արդյունք գրանցեցին: Մեդալների քանակով Չինաստանից հետո երկրորդն ենք: Սա ևս անակնկալ էր»:

Արթուր Դավթյանն արծաթե մեդալ էր նվաճել հենացատկում: Դավթյանը պատվո հարթակին կանգնել էր նաև մարտի 24-ին՝ բրոնզե մեդալի արժանանալով նժույգ թափեր վարժությունում:

Հայաստանի համար օղակներում ոսկե մեդալ էր նվաճել Արթուր Թովմասյանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---