ԶԼՄ-ներ. Լոնդոնի ահաբեկիչը մեղսակից է բանակի բազայի վրա հարձակմանը27 մարտի 2017 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի ահաբեկիչը որպես կասկածյալ անցել է ականապատ մեքենայով բանակային բազայի վրա հարձակման փորձի գործով, որի հանգամանքները հետաքննել է MI-5ը, հայտնում է ՏԱՍՍ-ը The Daily Telegraph-ի վրա հղումով: Նշվում է, որ ահաբեկիչը հատուկ ծառայությունների տեսադաշտում է հայտնվել Լուտոն քաղաքում տարածքի բանակային բազայի վրա հարձակում նախապատրաստելու գործով: 4 ահաբեկիչ այդ գործով դատապարտվել է ընդհանուր առմամբ 44-ամյա կալանքի: 52-ամյա Հալիդ Մասուդն այդ քաղաք է տեղափոխվել 2009-ին՝ մինչ այդ 2 անգամ այցելելով Սաուդյան Արաբիա, և ապրել է դավադրության մասնակիցներից մեկի տան հարևանությամբ: «Սակայն, գնահատելով ռիսկերն ու այդ պահին Մասուդի մասին առկա բոլոր տեղեկությունները, փորձագետները համարել են, որ նա ահաբեկչական սպառնալիք չի ներկայացնում», -ասվում է հոդվածում: Մարտի 22-ին ավտոմեքենան, որի ղեկին ահաբեկիչ էր նստած, վրաերթի է ենթարկել անցորդներին Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջին: Այնուհետև վարորդը դանակով հարձակվել է քաղաքացիական հագուստով ոստիկանների վրա և փորձել է ներթափանցել խորհրդարան: Ահաբեկիչների ձեռքից 5 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ տուժել են, հարձակվողը սպանվել է: Սքոթլենդ Յարդը որակել է կատարվածն ահաբեկչություն: Ահաբեկչական «Իսլամական պետությունը» (ԻՊ) ստանձնել է Լոնդոնի ահաբեկչության պատասխանատվությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար |