Վրաստանի ԱԳՆ-ն ԵՄ-ին անդամակցելու ծրագիր է ներկայացրել27 մարտի 2017 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ԱԳ նախարարությունը, կարևորելով ԵՄ հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի ուժի մեջ մտնելը, Եվրամիությանն անդամակցելու գործողությունների ծրագիր է ներկայացրել: Ծրագիրը բաղկացած է 6 կետից: Վրաստանի քաղաքացիները կկարողանան կենսաչափական անձնագրերով առանց վիզայի կարճաժամկետ այցեր կատարել ԵՄ մարտի 28-ից: Ինչպես ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ, «Վրաստանը հավակնում է դառնալ Եվրամիության լիարժեք անդամ»: «Այդ քաղաքական որոշման համար անհրաժեշտ է, որ երկիրը պրակտիկ տեսանկյունից առավելագույնս պատրաստվի՝ ԵՄ չափանիշներով առաջնորդվի և առավելագույնս մոտենա ԵՄ-ին: Դա հնարավոր կդառնա միայն գործողությունների ծրագրի համալիր և լիարժեք իրականացման դեպքում: Մենք այդպիսի ծրագիր ունենք և պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել դրա իրականացման համար», - ասված է հայտարարությունում: Նախարարությունը 6 կետից բաղկացած ծրագիր է ներկայացրել: Դրանք են՝ ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի շրջանակներում ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հաջող իրականացում, առավելագույն ինտեգրում ԵՄ մասնագիտացված գործակալություններին, ԵՄ ծրագրերին Վրաստանի մասնակցության արդյունավետության մեծացում, ԵՄ կառույցների հետ բանակցությունների փուլից համագործակցության փուլի անցում, պաշտպանության և անվտանգության ոլորտներում երկխոսության խորացում, ԵՄ ներքին շուկային ֆիզիկական ինտեգրում՝ տրանսպորտային, էներգետիկ, հաղորդակցային ոլորտներում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հայտարարության մեջ ասվում է, որ ԵՄ և Վրաստանի շահերը համընկնում են և ծառայում ընդհանուր արժեքներին, ինչը հիմք է հանդիսանում, որպեսզի Վրաստանը դառնա Եվրամիության լիարժեք անդամ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը Նա կարևորել է Հայաստանի և հայ ժողովրդի՝ մասնավորապես Բելգիայի հայ համայնքի հետ բարեկամական հարաբերությունները Արամ Ա–ն՝ Էրդողանին․ Քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը՝ մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին Նա նշել է, որ Ապրիլի 24-ը սոսկ նահատակների ոգեկոչումի օր չէ, այլ պահանջատիրական կամքը առավել ամրացնելու կոչ է Ռուբեն Վարդանյանի որդին՝ CNN-ին․ Հացադուլից հետո հորս պահման պայմաններն ավելի են խստացվել Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում ԱԳՆ․ 2020-23-ին ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականությանն ու դրա հետևանքներին Նշվում է, որ ՀՀ–ն շարունակում է ակտիվ ներգրավածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում |