Չեխական Foodish s.r.o.-ն մտադիր է ավելացնել Եվրոպա արտահանվող հայկական արտադրանքը27 մարտի 2017 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Մարտի 27-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է չեխական Foodish s.r.o. ընկերության սեփականատեր Կարեն Սարգսյանի հետ։ Նա նշել է, որ մտադիր են մեծացնել դեպի Եվրոպա արտահանվող արտադրատեսականին, ընդլայնել իրենց գործունեությունը Հայաստանում և հայկական ընկերությունների հետ համագործակցության շրջանակը: Ընկերությունը զբաղվում է վերամշակված գյուղատնտեսական ապրանքների ներկրմամբ, փաթեթավորմամբ և մեծածախ առևտրով՝ համագործակցելով Չեխիայի խոշոր ցանցերի հետ։ Գործարարը նախարարին տեղեկացրել է, որ 2016- ից Foodish s.r.o. ընկերությունը Հայաստանից արտահանում է պահածոներ դեպի եվրոպական շուկա։ Գործարարը հավելել է, որ նաև լոգիստիկ կենտրոնների ստեղծման ծրագրեր ունեն։ Նախարար Կարայանը նշել է, որ լոգիստիկ կենտրոնների առկայությունը Հայաստանում և Եվրոպայում հայ գործարարների համար չափազանց կարևոր է, և ավելացրել, որ նախարարությունը պատրաստակամ է օժանդակել այս հարցում։ Նախարարը գործարարին է ներկայացրել Հայաստանում գործունեություն ծավալելու համար աջակցության գործիքակազմը, որը կարող է խթանել և դյուրացնել բիզնեսը։ Կարայանը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու ընկերության հետ՝ վերջինիս ծրագրերը իրականություն դարձնելու նպատակով։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |