Չեխական Foodish s.r.o.-ն մտադիր է ավելացնել Եվրոպա արտահանվող հայկական արտադրանքը

Չեխական Foodish s.r.o.-ն մտադիր է ավելացնել  Եվրոպա արտահանվող հայկական արտադրանքը

PanARMENIAN.Net - Մարտի 27-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է չեխական Foodish s.r.o. ընկերության սեփականատեր Կարեն Սարգսյանի հետ։ Նա նշել է, որ մտադիր են մեծացնել դեպի Եվրոպա արտահանվող արտադրատեսականին, ընդլայնել իրենց գործունեությունը Հայաստանում և հայկական ընկերությունների հետ համագործակցության շրջանակը:

Ընկերությունը զբաղվում է վերամշակված գյուղատնտեսական ապրանքների ներկրմամբ, փաթեթավորմամբ և մեծածախ առևտրով՝ համագործակցելով Չեխիայի խոշոր ցանցերի հետ։

Գործարարը նախարարին տեղեկացրել է, որ 2016- ից Foodish s.r.o. ընկերությունը Հայաստանից արտահանում է պահածոներ դեպի եվրոպական շուկա։

Գործարարը հավելել է, որ նաև լոգիստիկ կենտրոնների ստեղծման ծրագրեր ունեն։

Նախարար Կարայանը նշել է, որ լոգիստիկ կենտրոնների առկայությունը Հայաստանում և Եվրոպայում հայ գործարարների համար չափազանց կարևոր է, և ավելացրել, որ նախարարությունը պատրաստակամ է օժանդակել այս հարցում։ Նախարարը գործարարին է ներկայացրել Հայաստանում գործունեություն ծավալելու համար աջակցության գործիքակազմը, որը կարող է խթանել և դյուրացնել բիզնեսը։

Կարայանը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու ընկերության հետ՝ վերջինիս ծրագրերը իրականություն դարձնելու նպատակով։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---