Ավստրիան առաջին անգամ անձին զրկել է քաղաքացիությունից ԻՊ հետ կապի համար

Ավստրիան առաջին անգամ անձին զրկել է քաղաքացիությունից ԻՊ հետ կապի համար

PanARMENIAN.Net - Ավստրիայի իշխանությունները զրկել են քաղաքացիությունից ԻՊ գործունեությանը մասնակից լինելու համար դատապարտված Յունուս Ֆ-ին Թուրքիայից: Սա նման առաջին միջադեպն է Ավստրիայում, գրում է Kurier թերթը:

2014-ի օգոստոսին Վիեննայի բնակիչ Յուսուֆ Ֆ-ն հեռացել է Ավստրիայից մի քանի չեչենների հետ և ձերբակալվել սիրիական սահմանին՝ ԻՊ ահաբեկիչներին միանալու փորձ կատարելիս: Յունուս Ֆ-ն ահաբեկիչներին Սիրիա տեղափոխող ավտոմեքենայի ղեկին էր: 2015-ին նա 3 տարվա ազատազրկման է դատապարտվել ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու համար: Դատավճիռն ուժի մեջ է մտել 2015-ի դեկտեմբերին: Սակայն դատապարտյալին քաղաքացիությունից զրկելու համար հարկավոր էր ապացուցել, որ նա չի հրաժարվել այլ երկրի քաղաքացիությունից՝ այս դեպքում Թուրքիայի:

Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը կարգադրել է հետաքննություն անցկացնել և կարգավորել Յունուս Ֆ-ի քաղաքացիության հարցը: 2017-ի մարտին որոշվեց զրկել նրան Ավստրիայի քաղաքացիությունից: «Եթե մարդը զրկվել է քաղաքացիությունից, նա ինքնաբերաբար օտարերկրացի է համարվում: Այդպիսով, նրանով պետք է զբաղվի օտարերկրացիների գործով ոստիկանությունը»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հավանաբար, Յունուս Ֆ-ն այժ կարտաքսվի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---