Անկարգություններ Փարիզում. Ոստիկաններ են վիրավորվել

Անկարգություններ Փարիզում. Ոստիկաններ են վիրավորվել

PanARMENIAN.Net - Փարիզում անկարգություններ են սկսվել ոստիկանների կողմից 56-ամյա Լի Շայոյի սպանությունից հետո: 3 ոստիկան է վիրավորվել, հայտնում է Le Parisien-ը:

Բախումների համար առիթ է հանդիսացել մարտի 27-ի միջադեպը, երբ 2 ոստիկան ներխուժել էր բնակարաններից մեկը ստուգելու համար տեղեկությունը կենցաղային վիճաբանության մասին և գնդակահարել էին տղամարդուն, որը նրանց դեմ էր դուրս եկել մկրատով: Զոհվածի դուստրը համարում է, որ իր հայրը չէր կարող մարդկանց վրա հարձակվել: Ընտանիքի անդամները պնդում են, որ տղամարդը խոհանոցային մկրատով ձուկ էր կտրատում, իսկ երբ հնչել է դռան զանգը, նա մեխանիկորեն բացել է դուռը մկրատը ձեռքին: Ըստ փաստաբանի, ոստիկանները գերազանցել են իրենց լիազորությունները:

Զոհվածի հիշատակը հարգելու էին հավաքվել տասնյակ հազարավոր մարդիկ: Խաղաղ ցույցը ոստիկանության բաժանմունքի մոտ վերաճել է զանգվածային բախումների: Արդյունքում անհայտները կոտրել են ոստիկանական մեքենայի ապակին և փորձել են հրկիզել այն: Ոստիկանությունը սկսել է ցրել հավաքվածներին, իսկ ակցիայի մասնակիցները քարեր ու շշեր են նետել ոստիկանների վրա, հայտնում է ՌԻԱ ՆՈվոստին:

3 ցուցարար ձերբակալվել է:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---