Ծխախոտի տուփի արժեքը 2022-ին կարող է թանկանալ 250-350 դրամով

Ծխախոտի տուփի արժեքը 2022-ին կարող է թանկանալ 250-350 դրամով

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) որոշել է 2022թ. միասնական ինդիկատիվ դրույք սահմանել ԵՏՄ երկրներում ծխախոտի համար՝ 1000 հատի համար €35: Այդ մասին ասվում է ֆինանսների փոխնախագահ Իլյա Տրունինի նամակում՝ հասցեագրված Դաշնության խորհրդի բյուջեի և ֆինանսական շուկաների կոմիտեին:

Ինդիկատիվ դրույքն այս դեպքում միջին դրույքն է, որը պետք է հիմք ընդունի անդամ երկրներից յուրաքանչյուրը՝ ծխախոտի համար իր ակցիզը սահմանելիս: ԵՏՄ երկրներում ակցիզի դրույքները սահմանվում են ազգային արժույթով, ուստի ինդիկատիվ միջինը բոլոր անդամների համար ընտրվել է եվրոյով:

Այժմ ծխախոտի գները ՌԴ-ում 61,9%-ով գերազանցում են նմանատիպ ապրանքի գները ԵՏՄ երկրներում տնտեսական, և 55,2%-ով՝ միջին գնային հատվածում, ինչը նախադրյալներ է ստեղծում ծխախոտի ապօրինի առևտրի համար, գրում է «Իզվեստիան»:

Բոլոր երկրների համար մշակվել է շեղումների դիապազոնը ինդիկատիվ դրույքից: Բելառուսի, Ղազախստանի և ՌԴ համար այն պետք է չգերազանցի 15%-ը նվազագույնի ուղղությամբ և 20%-ն՝ առավելագույնի: Հայաստանի, Ղրղզստանի համար՝ ոչ պակաս քան 30% նվազագույնի ուղղությամբ և ոչ ավելի քան 20%-ը՝ առավելագույնի:

Գործող օրենսդրությամբ ՀՀ-ում հազար հատ ծխախոտի համար ակցիզային հարկը կազմում է 5500 դրամ կամ 110 դրամ՝ մեկ 20-հատանոց տուփի համար: Փոփոխություններից հետո այն կկազմի 12200-17500 դրամ (եվրոյի ընթացիկ փոխարժեքով) կամ 244-350 դրամ 20-հատանոց տուփի համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---