Լուկաշենկոն՝ ՀՀ դեսպանին. Ի՞նչ կապ ունի Երևանը Լապշինի գործի հետ

Լուկաշենկոն՝ ՀՀ դեսպանին. Ի՞նչ կապ ունի Երևանը Լապշինի գործի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ադրբեջանը պետք է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կարգավորեն առանց միջնորդների։ Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունն այդ երկրում:

«Հայերը, բելառուսները սուր հարցեր ունեն։ Օրինակ` Լեռնային Ղարաբաղը։ Անկեղծ ասեմ` դա մեր հարցը չէ, իմ հարցը չէ։ Մենք այնտեղ անելիք չունենք։ Կան հակամարտող կողմեր, որոնք պետք է լուծեն հարցը։ Բայց երբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հարցնում են, իմ դիրքորոշումը մեկն է` մարդիկ արժանի են արժանապատիվ կյանքի»,-ասել է Լուկաշենկոն, հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

Լուկաշենկոն շեշտել է, որ չի կարելի շահարկել այդ խաղաքարտը, երբ մարդիկ են զոհվում։ «Սա է մեր կարծիքը ցանկացած հակամարտության մասին՝ լինի դա Ուկրաինան, թե Լեռնային Ղարաբաղը և այլն»,- ասել է նա։

«Ուստի մեր դիրքորոշումը միանշանակ է` Հայաստանն ու Ադրբեջանը պետք է լուծեն հարցը, առանց միջնորդների։ Սա իմ անձնական կարծիքն է` միջնորդներ պետք չեն. ոչ ուժեղ, ոչ թույլ, պետք է նստել սեղանի շուրջ և լուծել խնդիրը»,- ասել է նա:

Լուկաշենկոն անդրադարձել է նաև հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը Բաքու:

Մի քանի անգամ Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան այցելած Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականին՝ Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:

«Լապշինին հիշեք: Լսեք, ի՞նչ կապ ունի Հայաստանը։ Հայաստանը երբեք ինձ որևէ բան չի ասել Լապշինի մասին։ Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել այլ երկիր՝ Ադրբեջանը։ Երբ նրան այստեղ ձերբակալեցին, մտածեցի թե ինչո՞ւ այստեղ ձերբակալեցին։ Թող ուր ուզում էր գնար։ Անկեղծ ասած, նա փորձանք էր մեր գլխին։ Բայց ձերբակալեցին։ Ինտերպոլը գիտեր։ Մենք, որպես օրինապաշտներ, հայտնեցինք: Ո՞ւմ պետք է հանձնեինք նրան։ Նրան, ով հետախուզում էր հայտարարել։ Ավելին ասեմ, առաջին անգամ եմ հրապարակավ ասում, նրան ոչ ոք չէր էլ ուզում վերցնել։ Ավելի ուշ սկսեցին շահարկել հարցը»։

«Հայաստանն Ադրբեջանին տարբեր կերպ է վերաբերվում, սակայն ադրբեջանցիներն էլ մեզ մտերիմ ժողովուրդ են, որի հետ նույն երկրում ենք ապրել։ Ինչո՞ւ պետք է մենք Ադրբեջանի կամ Հայաստանի հետ գժտվենք։ Գուցե մի օր Ադրբեջանը կամ Հայաստանը զգան մեր կարիքը։ Ոչ որպես միջնորդներ»,- ասել է Բելառուսի նախագահը։

Հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահը նշել է, որ բարձր է գնահատում հայ և բելառուս ժողովուրդների բարեկամությունը:

Կողմերը նաև խոսեցին երկկողմ հարաբերությունների և դրա հեռանկարների մասին: Նույն օրը դեսպան Խաչատրյանը հանդիպում է ունեցել նաև Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ:

Ընթերցեք նաև. Բելառուս բլոգեր. Լապշինին արտահանձնելով՝ Մինսկն արտոնություններ էր ակնկալում Բաքվից, բայց սխալվեց

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---