Գավառում, Վեդիում ու Շուշիում ձյուն է տեղում

Գավառում, Վեդիում ու Շուշիում ձյուն է տեղում

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Գավառ և Արարատի մարզի Վեդի քաղաքներում ձյուն է տեղում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Մասնավորապես, դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը:

Հանրապետության տարածքում մարտի 29-30-ը, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ին՝ օրվա երկրորդ կեսին, ապրիլի 1-2-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 29-31-ը կբարձրանա 2-3 աստիճանով, ապրիլի 1-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի բաց է մարդատար, իսկ բեռնատար ավտոմեքենաների համար՝ միակողմանի:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Շուշի քաղաքում և Քաշաթաղի շրջանում, ձյուն է տեղում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---