2017-ին 1․4 մլն երեխա կարող է սովամահ լինել

2017-ին 1․4 մլն երեխա կարող է սովամահ լինել

PanARMENIAN.Net - Նիգերիայում, Եմենում, Սոմալիում և Հարավային Սուդանում 1․4 միլիոն երեխա կարող է սովամահ լինել։ Նրանց օգնելու համար ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ հիմնադրամը 255 մլն դոլարի հարցում է արել:

«Գումարը, որը կպահանջվի 2017-ին, 712 մլն դոլար է՝ 50 տոկոսով շատ, քան անցած տարի»,- նշել է ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Այս երկրներում, որտեղ սով, երաշտ ու զինված հակամարտություններ կան, մոտ 22 միլիոն երեխա գտնվում է կիսաքաղց վիճակում, հիվանդ ու անօթևան։

ՅՈՒՆԻՍԵՖ Մանկական հիմնադրամը շեշտում է, որ միջազգային հանրությունն իրավունք չունի նման բան թույլ տալու:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---