Քիրկուկի շենքերին Իրաքյան Քրդստանի դրոշներ են հայտնվել. Անկարան մտահոգված է

Քիրկուկի շենքերին Իրաքյան Քրդստանի դրոշներ են հայտնվել. Անկարան մտահոգված է

PanARMENIAN.Net - Անկարան մտահոգված է և անընդունելի է համարում իրաքյան Քիրկուկ գավառի խորհրդի որոշումը պետական շենքերին Իրաքի պետական դրոշներից բացի, նաև Իրաքյան Քրդստանի դրոշներ բարձրացնելու որոշումը: Այդ մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ավելի վաղ Քիրկուկի խորհուրդը, որին անդամակցում է քաղաքի քուրդ բնակչության 26 ներկայացուցիչ, 9 թուրքմեն և 6 արաբ, որոշում է կայացրել պետական հաստատությունների շենքերին Իրաքի քրդական ինքնավարության դրոշներ բարձրացվնելու մասին: Ընդ որում, թուրքմեններն ու արաբները բոյկոտել են քվեարկությունը: Բաղդադը Քիրկուկ գավառը համարում է կենտրոնական կառավարությանը ենթակա, սակայն, քրդերը պահանջում են ներառել այն Իրաքի հյուսիսում քրդական ինքնավարության կազմում:

«Մենք մտահոգված ենք և անընդունելի ենք համարում այն, որ Քիրկուկում հայտնվել են Իրաքյան Քրդստանի դրոշները: Գնահատում ենք դա որպես միակողմանի որոշում, որը չի համապատասխանում Իրաքի սահմանադրությանը և Քիրկուկի կարգավիճակին, որը տարբեր ազգությունների բնակության վայր է: Դա վնաս կհասցնի երկխոսությանը և սահմանադրական գործընթացին, բացասաբար կանդրադառնա Իրաքում անվտանգության և կայունության հաստատման վրա»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Անկարան հորդորել է բոլոր կողմերին Իրաքում գործել պատասխանատվության և սթափ դատողության շրջանակում:

Ավելի վաղ իրաքյան Քիրկուկ գավառի ղեկավար Նայմադիին Քարիմը հայտարարել էր նաև քրդերենը որպես երկրորդ պետական լեզու սահմանելու մասին՝ արաբերենին հավասար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---