Շոտլանդիայի խորհրդարանը քվեարկել է անկախության հանրաքվեի օգտին. Լոնդոնը դեմ է

Շոտլանդիայի խորհրդարանը քվեարկել է անկախության հանրաքվեի օգտին. Լոնդոնը դեմ է

PanARMENIAN.Net - Շոտլանդիայի խորհրդարանի պատգամավորները քվեարկել են տարածաշրջանի անկախության մասին նոր հանրաքվեի անցկացման օգտին: Շոտլանդիայի ազգային կուսակցության և նրա առաջնորդ Նիկոլա Սթերջենի նախաձեռնությանը մարտի 28-ին հավանություն է տվել 69 պատգամավոր, դեմ է քվեարկել 59-ը:

2014-ին անկախության մասին առաջին հանրաքվեի ժամանակ շոտլանդացիների մեծ մասը քվեարկել է Մեծ Բրիտանիայի կազմում մնալու օգտին: 2016-ին Brexit-ի վերաբերյալ հանրաքվեում շոտլանդացիները կողմ են հանդես եկել անդամակցությանը ԵՄ-ին:

Հանրաքվեի անցկացման օգտին են քվեարկել Շոտլանդիայի ազգային կուսակցության և նրան սատարող Կանաչների կուսակցության ներկայացուցիչները: Այսպիսով Նիկոլա Սթերջենը լիազորություններ է ստացել Լոնդոնի հետ բանակցելու համար, քանի որ առանց վերջինիս համաձայնության հնարավոր չէ իրավաբանական ուժ ունեցող հանրաքվե անցկացնել: Ըստ Սթերջենի, հանրաքվեն կարող է կայանալ 2018-ի գարնանից մինչև 2019-ի աշունն ընկած ժամանակահատվածում, գրում է Deutsche Welle-ն:

Քվեարկությունից հետո Լոնդոնը հայտարարել է, որ չի բանակցելու Շոտլանդիայի հետ երկրորդ հանրաքվեի անցկացման հնարավորության մասին: Այդ մասին ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության մարտի 28-ի հայտարարության մեջ:

Մարտի 29-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ստորագրել է ԵՄ-ին հասցեագրված նամակը Brexit-ի մեկնարկի մասին:

2016-ի հունիսին հանրաքվեի ժամանակ Բրիտանիայի բնակիչների մեծամասնությունը` 51,9%-ը կողմ է արտահայտվել ԵՄ-ից դուրս գալուն:

2017-ի փետրվարի սկզբին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց օրինագծին, որը թույլ է տալիս վարչապետ Թերեզա Մեյին գործարկել ԵՄ-ից դուրս գալու գործընթացը: Դրանից մի քանի ժամ անց հրապարակվել է Brexit-ի ծրագիրը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---