Ապրիլի 2-ին Դիլիջանում կանցկացվի «Բարի գործերի օրը»

Ապրիլի 2-ին Դիլիջանում կանցկացվի «Բարի գործերի օրը»

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին Դիլիջանի համայնքային կենտրոնը (ԴՀԿ) հանդես կգա «Բարի գործերի օր» նախաձեռնությամբ: Հայաստանն առաջին անգամ կմիանա համաշխարհային այս նախաձեռնությանը, որը միավորում է բարի գործեր կատարող մարդկանց:

«Այս արշավի իրականացման գաղափարը վաղուց էր ծագել, և երբ Դիլիջանի համայնքային կենտրոնի կամավորները նախաձեռնողականություն ցուցաբերեցին՝ միանալու ապրիլի 2-ին անցկացվելիք «Բարի գործերի օր» համաշխարհային այս արշավին, մենք օժանդակեցինք նրանց և օգնեցինք ծրագրի կազմման հարցում»,-հայտնում է Դիլիջանի համայնքային կենտրոնի ղեկավար Վասիլի Բարդադիմովը:

Ծրագիրն իր մեջ ներառում է հետևյալ միջոցառումները՝ թղթյա լապտերիկների պատրաստման ուսուցանում երեխաների համար, նկարազարդում քաղաքի և Շամախյան թաղամասի պատերի վրա, կարիքավոր ընտանիքների համար հագուստի հավաքագրում, երեխաների համար ընթերցանության կազմակերպում գրադարանում, աղբահանության կազմակերպում, Դիլիջանի 5-րդ դպրոցի համար գրքերի հավաքագրում և այցելություն գյուղեր:

Ակնկալվում է արշավին 100-ից ավելի դիլիջանցի կամավորների մասնակցություն:

«Բարի գործերի օր» նախաձեռնությունն առաջին անգամ կայացել է 2007 թվականին Իսրայելում: 2016 թվականին այս ակցիային մասնակցել է 1.500.000 մարդ աշխարհի 75 երկրից, ովքեր իրականացրել են 14.000 նախագիծ և ավելի քան չորս միլիոն ժամ նվիրել են բարի գործ կատարելուն:

Դիլիջանի համայնքային կենտրոնը հիմնադրվել է Scholae Mundi Armenia հիմնադրամի աջակցությամբ՝ նպատակ ունենալով աջակցել իրավիճակը փոխելու համար ջանքերը համախմբելու պատրաստ հասարակության ձեւավորմանը:

Scholae Mundi Armenia հիմնադրամը մեկն է 3 բարեգործական հիմնադրամներից (Scholae Mundi Armenia, Scholae Mundi Russia и Scholae Mundi UK) , որոնք միավորում են Scholae Mundi հարթակը, որոնց հիմնադիրներն են գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը: Scholae Mundi-ի առաքելությունը Հայաստանում կրթության զարգացումն է՝ սոցիալական ուղղվածությամբ նորարար նախագծերի և կրթության, մշակույթի, արվեստի ոլորտում նախաձեռնությունների ներդրմամբ: Առաքելություններից մեկն էլ հետևյալն է՝ նպաստել միջազգային ասպարեզում Հայաստանի դրական կերպարի ձևավորմանը ու աշխարհում և տեղական ընկերություններում դրական սոցիալական փոփոխությունների արդյունքների բարձրացմանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---