Կարիկ. Մխիթարյանը կատարյալ ֆուտբոլիստ կդառնա Մոուրինյոյի ղեկավարությամբ

Կարիկ. Մխիթարյանը կատարյալ ֆուտբոլիստ կդառնա Մոուրինյոյի ղեկավարությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կատարյալ ֆուտբոլիստ կդառնա անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ: Այդպիսի կարծիք է հայտնել ՄՅՈւ կիսապաշտպան Մայքլ Կարիկը՝ պատմելով հայ ֆուտբոլիստի հետ իր առաջին հանդիպման մասին:

«Մխիթարյանին առաջին անգամ տեսա մարզման ժամանակ խաղաշրջանի մեկնարկից առաջ և անմիջապես մտածեցի, որ նա հիանալի խաղացող կդառնա»,-ասել է Կարիկը, գրում է Metro-ն:

Ըստ նրա, նա անմիջապես ասել է այդ մասին ՄՅՈւ պաշտպան Էշլի Յանգին: «Միկին երկու ոտքն է օգտագործում, նա կտրուկ է և արագավազ: Նա ճիշտ դիրք է ընտրում: Ինձ դուր է գալիս նրա խաղը»,-ասել է ֆուտբոլիստը:

«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Պրեմիեր լիգայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստների քսանյակում է:Ըստ երկրպագուների հարցման, Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» 3 լավագույն տրանսֆերների թվում է ֆերգյուսոնի հեռանալուց հետո:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---