ԱՆ. Եվրոպական դատարանը մերժել է միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Շիրխանյանի խնդրանքը

ԱՆ. Եվրոպական դատարանը մերժել է միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Շիրխանյանի խնդրանքը

PanARMENIAN.Net - Եվրոպական դատարանը որոշել է մերժել դիմումատու, ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ կալանավորված անձ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի՝ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած դիմումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարությունը:

Հաղորդագրության մեջ ասվում է. «Վերջինի շրջանակում Վ. Շիրխանյանը խնդրել էր որոշում կայացնել իր նկատմամբ Դատարանի կանոնների 39-րդ կանոնով սահմանված միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ:

Այդ մասին Եվրոպական դատարանը 2017 թվականի փետրվարի 9-ին ծանուցել էր ՀՀ կառավարությանը՝ պահանջելով ներկայացնել Վահան Շիրխանյանին տրամադրված բժշկական օգնությանը և սպասարկմանը վերաբերող փաստաթղթերի պատճենները, ինչը սահմանված կարգով ուղարկվել էր Եվրոպական դատարան:

Արդյունքում, 2017 թվականի մարտի 24-ին Եվրոպական դատարանը, ուսումնասիրելով դիմումատու Շիրխանյանի և ՀՀ կառավարության կողմից ներկայացված նյութերը, որոշել է մերժել դիմումատուի խնդրանքը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ»:

Վահան Շիրխանյանը ձերբակալվել է 2015-ի դեկտեմբերի 21-ին Նորք-Մարաշում զինված խմբավորման վնասազերծման գործի շրջանակում: Նա մեղադրվում է խմբավորման ղեկավար Արթուր Վարդանյանի հետ գործակցության մեջ: 2016-ի սեպտեմբերին քննչական մարմինը Վահան Շիրխանյանին նոր մեղադրանք առաջադրեց՝ իշխանության գրավման նախապատրաստում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի կառավարությանը հարցեր է ուղղել՝ կապված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջության հետ:

 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---