Ինչպես քվեարկել, որպեսզի քվեաթերթիկը չդառնա անվավեր![]() 29 մարտի 2017 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողներին կտան մեկ ծրար և 9-ը քվեաթերթիկ: Քվեաթերթիկն անվավեր չդարձնելու համար դրա այն երեսին, որտեղ գրված է կուսակցության կամ դաշինքի անունը, որևէ նշում պետք է չլինի: Մյուս երեսին, որտեղ գրված են տվյալ քաղաքական ուժի թեկնածուների անունները՝ իրենց համապատասխան վանդակով, պետք է դնել միմիայն «✓» այս նշանը: «✓» նշանը պետք է վանդակից դուրս եկած չլինի և չդիպչի վերևի թեկնածուի վանդակին: Եթե դուք Ձեր նախընտրած ուժի կողմից առաջադրված թեկնածուներից ոչ մեկի օգտին չեք քվեարկում և պարզապես դատարկ քվեաթերթիկն եք դնում ծրարի մեջ, ապա կուսակցությանը (դաշինքին) այնուամենայնիվ ձայն գնում է: Նույն կանոնն է գործում, եթե ընտրել եք մեկից ավելի թեկնածու: Եթե դուք որոշեք ծրարի մեջ դնել մեկից ավելի քվեաթերթիկ, ապա կհաշվվի միայն ամենավերևում դրվածը, քանի որ դրա վրա ամրացվելու է ինքնասոսնձվող դրոշմանիշ: Ապրիլի 2-ին ՀՀ-ում ԱԺ կայանալին ընտրություններին մասնակցելու է 9 կուսակցություն և դաշինք: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |