Սիրիական Հոմսում երթուղային են պայթեցրել. 5 զոհ կա

Սիրիական Հոմսում երթուղային են պայթեցրել. 5 զոհ կա

PanARMENIAN.Net - Սիրիական Հոմսում ուղևորատար երթուղային միկրոավոտբուսի պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել, 6-ը՝ վիրավորվել է: Այդ մասին հայտնել է քաղաքի առողջապահության վարչությունը:

Ըստ նախնական տվյալների, գրոհի համար օգտագործվել է ինքնաշեն պայթուցիկ սարք, գրում է Lenta.ru-ն սիրիական SANA-ի վրա հղումով:

Փետրվարի 25-ին Հոմսում, որը կառավարական զորքերի հսկողության տակ է, կրկնակի ահաբեկչություն տեղի ունեցավ: Մահապարտ ահաբեկիչները ներխուժել էին ռազմական հաստատությունների շենքեր: Հարձակման զոհ դարձավ 34 մարդ, այդ թվում Հոմսի ռազմական անվտանգության վարչության պետ, գեներալ Դահաբուլը: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնելց ահաբեկչական «Հեյաթ Թահրիր աշ Շամը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---