4 տարվա ազատազրկման միջնորդություն՝ Խորենացու դեպքերով

4 տարվա ազատազրկման միջնորդություն՝ Խորենացու դեպքերով

PanARMENIAN.Net - 2016-ի հուլիսին ՊՊԾ գնդի գրավման օրերին Խորենացի փողոցում բախումների հետքերով կալանավորված Արման Առաքելյանին Դատախազ Հայկ Պետրոսյանը միջնորդել է դատապարտել 4 տարվա ազատազրկման:

Մեղադրող Հայկ Պետրոսյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ապացուցված է համարել նրա մեղքը:

Մինչդեռ Առաքելյանի պաշտպան Արա Ղարագյոզյանի խոսքերով՝ դեպքով որևէ ապացույց չկա, գրում է Ա1+-ը:

Զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Առաքելյանի գործով դատական նիստը կշարունակվի ապրիլի 6-ին: Այդ օրը պաշտպանը պետք է հանդես գա ճառով:

2016-ի հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ:Տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---