Սերոբյան. Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 6 մարմնամարզիկ

Սերոբյան. Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 6 մարմնամարզիկ

PanARMENIAN.Net - Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հրապարակել է այն մարզիկների անունները, որոնք մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը:

Եվրոպայի առաջնությունը կկայանա ապրիլի 19-23-ը Ռումինիայում:

«Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն մեր թիմի հիմնական կազմի չորս մարզիկ՝ Արթուր Դավթանը, Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանն ու Հարություն Մերդինյանը, ինչպես նաեւ Վիգեն Խաչատրյանն ու Արմեն Պետրոսյանը: Վիգենն ու Արմենը բազմամարտիկներ են, առանձին գործիքների վրա նրանցից մեծ ակնկալիքներ չունենք: Մեզ պետք են բազմամարտիկներ, ապագայում թիմային պայքարի համար: Հաջորդ տարվա Եվրոպայի առաջնությանը պետք է թիմով մասնակցենք:

Հավաքականում լավ մթնոլորտ է, ավելի լավ չէր կարող լինել»,-ասել է Սերոբյանը, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Դոհայում անցկացված մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլում ՀՀ մարմնամարզիկները նվաճեցին մեկական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---