Թուրքիան հայտարարել է Սիրիայում «Եփրատի վահան» գործողության հաջող ավարտի մասին

Թուրքիան հայտարարել է Սիրիայում «Եփրատի վահան» գործողության հաջող ավարտի մասին

PanARMENIAN.Net - Թուրքիայի զինված ուժերի «Եփրատի վահան» գործողությունը Սիրիայում հաջողությամբ ավարտվել է: Այդ մասին ասվում է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի ավարտին տարածված հայտարարության մեջ, որը վարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նշվել է, որ «Եփրատի վահան» գործողությունը, որը սկսվել է ազգային անվտանգության ապահովման նպատակով, կանխել է «Իսլամական պետությունից» բխող սպառնալիքը, սիրիացի փախստականների վերադարձն ապահովելու համար, հաջողությամբ ավարտվել է»,-ասվում է ԱԱԾ հայտարարության մեջ:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն 2016-ի օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ:

Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---