Իտալիայում ահաբեկչությունների շարք է կանխվել. Վենետիկում 3 ահաբեկիչ է ձերբակալվել

Իտալիայում ահաբեկչությունների շարք է կանխվել. Վենետիկում 3 ահաբեկիչ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Վենետիկի կենտրոնում ոստիկանության հատուկ ստորաբաժանումների իրականացրած գործողության արդյունքում ահաբեկչական խմբավորման 3 անդամ է ձերբակալվել, որոնք ահաբեկչությունների շարք էին պատրաստում Իտալիայի տարածքում: Այդ մասին Twitter-ում հայտնել է Իտալիայի ոստիկանությունը, հայտնում է Ria.ru-ը:

Գործողությունն իրականացվել է Վենետիկի ահաբեկչության դեմ պայքարի վարչության համակարգմամբ:

«Ջիհադական խմբի դեմ գործողությունն իրականացվել է Վենետիկի հակաահաբեկչական վարչության համակարգմամբ»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում:

Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, բոլոր ձերբակալվածները Կոսովոյից են եղել և ունեցել են Իտալիայում կեցության իրավունք: Բացի խմբի երեք ձերբակալված անդամից՝ ձերբակալվել է նաև մեկ անչափահաս:

Ոստիկանության գործողության ընթացքում 12 խուզարկություն է իրականացվել Վենետիկում, Մեստրեում և Թրևիզոյում: Ըստ երևույթին՝ կասկածելի անձանց նկատմամբ արդեն վաղուց հսկողություն էր իրականացվում, իրավապահները հետևում էին նրանց տեղաշարժին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---