Ծաղկաձորը՝ ռուսաստանցիների նախընտրած լեռնադահուկային հանգստավայրերի 10-յակում

Ծաղկաձորը՝ ռուսաստանցիների նախընտրած լեռնադահուկային հանգստավայրերի 10-յակում

PanARMENIAN.Net - Ծաղկաձորն ընդգրկվել է ռուսաստանցիների նախընտրած լեռնադահուկային հանգստավայրերի առաջին 10-յակում: RoomGuru.ru ծառայությունը դասակարգել է 2017-ի ապրիլին լեռնադահուկային հանգստի համար ամենանախընտրելի հանգստավայրերը:

Վարկանիշը կազմվել է 2017-ի ապրիլի 1-30-ը բնակության համար հյուրանոցների ամրագրման տվյալների հիման վրա:

Ըստ ծառայության, Ծաղկաձորում զբոսաշրջիկները 3.600 ռուբլի են ծախսում 24 ժամում, իսկ մյուս հանգստավայրերում՝ 4-7000 ռուբլի: Առաջին տեղը վարկանիշում զբաղեցրել է Սոչիի Ռոզա Խուտոր հանգստավայրը, որին հաջորդում են ավստրիական Իշգիլը, իտալական Լիվինյոն, ՌԴ Կեմերովոյի շրջանի Շերեգեշը, Մուրմանսկի շրջանի ԲիգՎուդը, Սախալինի Գոռնի վոզդուխը, Վրաստանի Գուդաուրին, ղազախական Շիմբուլակը, Ծաղկաձորը, Կաբարդինո-Բալկարիայի մերձէլբրուսյան հանգստավայրերը:

Ըստ ՏուրՍտատ գործակալության, ապրիլին լեռնադահուկային հանգստի հիմնական պատճառներն են մատչելի հյուրանոցները, ձյան ծածկը լանջերին, էժան կամ անվճար դահուկների վարձակալությունը, ինչպես նաև փառատոներն ու կարնավալները:

Ավելի վաղ հյուրանոցների որոնման RoomGuru.ru ծառայությունը ներառել է Ծաղկաձորը երեխաների հետ ռուսաստանցիների համար լեռնադահուկային մատչելի հանգստավայրերի ցանկում: Վարկանիշը կազմվել է մարտի 25-31-ը երեխաների հետ բնակության համար հյուրանոցային համարների ամրագրման տվյալներով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---